14 հունվարի 2020 - 12:01 AMT
Սթիվեն Զաիլյանն Օսկարի է առաջադրվել «Իռլանդացին» ֆիլմի համար

Ամերիկահայ հայտնի սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»՝ «Իռլանդացին» (The Irishman) ֆիլմի համար «Ադապտացված լավագույն սցենար» անվանակարգում:

Ֆիլմն առաջադրված է «Օսկարի» 10 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»:

Զաիլյանի հետ նույն անվանակարգում առաջադրված են նաև «Ջոկերի» սցենարիստներ Թոդ Ֆիլիպսի և Սքոթ Սիլվերի հետ:

Ամերիկյան կինոակադեմիայի 92-րդ ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունները հրապարակվել են հունվարի 13-ին: Այս տարի «Օսկարը» կկայանա փետրվարի 9-ին:

Զաիլյանն օսկարակիր սցենարիստ է: Նա «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA մրցանակի է արժանացել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար 1993-ին, ինչպես նաև առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «Նյու Յորքի ավազակախմբերը», «Արթնացածը» և «Գնդակը» ֆիլմերի համար: