25 նոյեմբերի 2008 - 14:20 AMT
Հայ-թուրքական երկխոսությունը սկսելուն հիմնականում խանգարում է պատմությունը
Հայ-թուրքական երկխոսությունը սկսելուն հիմնականում խանգարում է պատմությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական արտաքինքաղաքականության գծով TESEV կենտրոնի ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն: Նրա խոսքերով, Հայաստանը մինչ օրս չի ճանաչում սահմանների մասին 1921թ. Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի հոդվածները: «Թուրքիան պնդում է այդ համաձայնագրերի ճանաչման վրա` դա նախապայման համարելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Ճիշտ է, Հայաստանի Անկախության հռչակագրում ասվում է, որ ՀՀ-ն Թուրքիայի հանդեպ չունի տարածքային բողոքներ, բայց Կարսի պայամանագիրը մինչ օրս վավերացված չէ Հայաստանի կողմից: Ավելին, Հռչակագրում Թուրքիան անվանվում է Արեւմտյան Հայաստան, ինչը մեզ համար պարզապես անընդունելի է: Ես ձեզ կհիշեցնեմ, որ Հռչակագրի 11 հոդ. ասվում է. Հայաստանը օժանդակում է Օսմանյան կայսրության օրոք Արեւմտյան Հայաստանում կատարված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Բայց ներկայիս Թուրքական հանրապետությունը ոչ մի ընդհանուր բան չունի Օսմանյան կայսրության հետ եւ նրա իրավահաջորդը չէ: Մի խոսքով, սահմանների ճանաչումը կարեւոր նախապայման է հանդիսանում երկկողմ հարաբերությունների կարգավորման համար»,- ընդգծել է թուրք փորձագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ