14 հունվարի 2020 - 13:55 AMT
«Նոր տարվա գոճի» հայկական ֆիլմը՝ Շվեյցարիայի փառատոնի միջազգային մրցույթում

Հայաստանյան արտադրության «Նոր տարվա գոճի» ֆիլմն ընդգրկվել է Շվեյցարիայի հեղինակավոր՝ Fribourg Intl Film Festival 2020-ի միջազգային մրցույթում, տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Կարճամետրաժի ռեժիսորն է Ալեքսանդր Բաղդասարյանը, պրոդյուսերը՝ Կարինե Սիմոնյանը. սա նրանց դեբյուտային աշխատանքն է: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ՝ 2019-ին:

Fribourg Intl Film Festival-ը կանցկացվի մարտի 20-28-ը:

Մինչ այդ, փետրվարի 1-8-ը ֆիլմը մասնակցելու է աշխարհի ամենահեղինակավոր կարճամետրաժ ֆիլմերի՝ Clermont-Ferrand կինոփառատոնին: