Տավուշի մարզից վրաերթի ենթարկված 7-ամյա երեխան ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Երեխայի վիճակը գնահատվում է ծանր։
«Տղայի մոտ կան համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածքներ, գանգի թաղի և հիմի կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Երեխան վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Դերձյանը:
Նա խոստացել է լրացուցիչ տեղեկություն տրամադրել: