14 հունվարի 2020 - 18:29 AMT
Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանին հարցաքննել են

Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննել են ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ գործի շրջանակում են նախկին ոստիկանապետին հարցաքննության կանչել:

Քննչականում հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը:

2019-ի սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անգործության մեջ, որոնք ծանր հետևանքներ են ունեցել: Որպես խափանման միջոց նրա հանդեպ կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: