15 հունվարի 2020 - 10:25 AMT
Փաշինյանը Քննչական կոմիտեում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում է: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:

Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերն ակնհայտ են»,- ասվում է վարչապետի գրառման մեջ:

Վարչապետը, սակայն, չի նշել, թե ինչ գործի շրջանակում է կանչվել Քննչական: