15 հունվարի 2020 - 10:35 AMT
ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հունվարի 15-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի են բոլոր մեքենաների համար, հայտնում են ԱԻՆ-ից:

Սյունիքի մարզի ճանապարհներին, Սարավան-«Զանգեր» հատվածում մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։