15 հունվարի 2020 - 10:40 AMT
Թուրքիայի նախագահն ընդունել է Պոլսո Հայոց նորանշանակ պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ընդունել է Պոլսո 85-րդ պատրիարք Սահակ Մաշալյանին:

Ինչպես փոխանցում է թուրքական Karar.com-ը՝ հանդիպումից այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

2020 թվականի հունվարի 11-ին Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալությունն էր: Մաշալյանը Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել դեկտեմբերի 11-ին՝ ստանալով 102 ձայն: