15 հունվարի 2020 - 17:15 AMT
Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է, հայտնում է նրա փաստաբանական խումբը:

Նշվում է, որ հունվարի 14-ին բուժօգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկները սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտություն են տեսել։ Հունվարի 15-ի առավոտյան Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայում գտնվում է հսկողության տակ։

Գագիկ Խաչատրյանը 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ «պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով»։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում։