15 հունվարի 2020 - 17:16 AMT
«Դալմա Գարդեն Մոլը» դեռ չի գործում

Հունվարի 9-ին ցնցումների պատճառով տարհանված «Դալմա Գարդեն Մոլը» շարունակում է փակ մնալ, առևտրի կենտրոնի վերաբացման մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մոլը կվերաբացվի հունվարի 14-ին, սակայն, ինչպես PanARMENIAN.Net-ին պատասխանեցին առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջից, փոփոխության դեպքում կտեղեկացնեն։

Հունվարի 9-ին ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ «Դալմա Գարդեն Մոլի» երկրորդ հարկի խանութների ցուցափեղկերը ցնցվում են: Առևտրի կենտրոնի այցելուներն ու աշխատակիցները տարհանվել էին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցնցումների պատճառը մոլի օդափոխման համակարգի հետ կապված խնդիրներն են: «Դալմա Գարդեն Մոլից» հայտարարույթուն տարածեցին, որ Մոսկվայից մասնագիտական խումբ է հրավիրել՝ օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Նշվում էր, որ առևտրի կենտրոնը չի գործի մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից: