16 հունվարի 2020 - 10:31 AMT
Տաշիր-Գյումրի ճանապարհը փակ է

Հունվարի 16-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Տաշիր-Գյումրի ճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը բեռնատարների ևս փակ են, մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է:

Գեղարքունիքի մարզում, բացի Մարտունի և Վարդենիս քաղաքներից, Սոթք-Քարվաճառին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։