16 հունվարի 2020 - 11:01 AMT
Ամիրյան փողոցում երթևեկությունը կփոփոխվի

Հունվարի 16-ից Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, երթևեկությունը կփոփոխվի:

Արդյունքում չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչով» աշխատող լուսացույց:

Այսուհետ այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցով: