16 հունվարի 2020 - 12:50 AMT
Երևանում քրեական ենթամշակույթ կրող անձինք են բերման ենթարկվել

Երևանում հայտնաբերվել ու տարբեր կասկածանքներով ոստիկանություն են բերման ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձինք։

Իրավապահներն անձնական խուզարկություն են արել ու զննել մեքենաները։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր:

Ոստիկանությունը կշարունակի իրականացնել հատուկ միջոցառումներ՝ միտված «քրեական ենթամշակույթի» հասկացությունները վերացնելուն։