16 հունվարի 2020 - 14:45 AMT
ԱԳ նախարար. Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ վաղ է խոսել

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին դեռ վաղ է խոսել, ասել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Նախարարների մակարդակով եղել են բավարար թվով հանդիպումներ, գործընթացը շարունակվում է, մենք ԱԳ նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել», - ասել է Մնացականյանը՝ հավելելով, որ Հայաստանը երբեք չի փորձել ձգձգել բանակցային գործընթացը, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», - ասել է ԱԳՆ ղեկավարը:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը դեկտեմբերի 4-ին էր՝ Բրատիսլավայում։ Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել 2020-ի սկզբին: