16 հունվարի 2020 - 15:32 AMT
Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի 5 խաղադաշտ է բացվում

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրում ֆուտբոլի 5 խաղադաշտ է բացվում: Ըստ ՀՖՖ ֆեյսբուքյան էջի՝ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը բացել են Գեղարքունիքի Ծովագյուղ և Լճաշեն գյուղերի խաղադաշտերը:

Բացի այդ, շահագործման կհանձնվի 20x40մ չափի ևս 3 խաղադաշտ:

Խաղադաշտերը բացվել են՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին:

ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանի ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը: Առաջիկա 5 տարում շահագործման կհանձնվի մոտ 300 նման խաղադաշտ:

Խաղադաշտերի բացմանը մասնակցել են նաև ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը: