Հանրապետության տարածքում՝ հունվարի 17-ի և 20-ի գիշերը, 19-ի ցերեկը, առանձին շրջաններում ձյուն է սպասվում, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին՝ առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանն ամսի 17-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:
Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի մարզում հունվարի 17-20-ը գիշերը կգրանցվի -10...-17 աստիճան ցուրտ: Շիրակում կարող է գրանցվել մինչև -20 աստիճան:
Երևանում՝ հունվարի 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 17-ի և 20-ի գիշերը ևս թույլ ձյուն է սպասվում, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին՝ առանց տեղումների եղանակ: Գիշերային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի -2...-3 աստիճան ցուրտ, իսկ հունվարի լույս 18-ի գիշերը՝ -6. ցերեկը +5..+6 կլինի: