16 հունվարի 2020 - 17:48 AMT
ՊԵԿ. Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնողները պետք է մեքենաները սահմանված ժամկետում մաքսազերծեն

2019-ին նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած անձինք պետք է մաքսազերծեն մեքենաները սահմանված ժամկետում, հիշեցնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Մաքսազերծման ժամանակ 2019-ի դրույքաչափերը կիրառելու համար մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է արվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:

Այսինքն` պետք է մեքենան տեղակայել հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին:

Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ամբողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում՝ մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020-ին ուժի մեջ մտած ԵԱՏՄ-ում գործող դրույքաչափերը: