16 հունվարի 2020 - 18:13 AMT
Հակառակորդի կրակոցից ՀՀ սահմանին պայմանագրային է վիրավորվել

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը:

Ըստ նախնական տվյալների՝ նա վիրավորվել է հակառակորդի ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակած կրակոցիցհունվարի 15-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում:

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ։

Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Հունվարի 11-ին Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել էր ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: