16 հունվարի 2020 - 18:47 AMT
Սպանդի գնի առավելագույն շեմ է սահմանվել

Մոտ 30 սպանդանոցի ներկայացուցիչներ փաստաթուղթ են ստորագրել, որով սահմանվել է սպանդի առավելագույն գինը:

Կենդանիների տերերից սպանդանոց տեղափոխումը մինչև 30 կմ շառավղով, 3 գլխից ոչ պակաս, անվճար է, մեկ կենդանու դեպքում՝ 3000 դրամ:

Խոշոր կենդանու մորթն առավելագույնը կարժենա 10,000 դրամ, մանր եղջերավորների՝ 3500, իսկ խոզերի՝ 5000 դրամով:

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սննդի անվտանգության տեսչական մարմնում, հրավիրված էին նաև Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք, սակայն, չէին եկել:

Հունվարի 16-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին արել գյուղացիները, որոնք դժգոհ էին սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից: Ըստ ցուցարարների՝ փոփոխությունն արվել է առանց անասնատերերի կարծիքը հաշվի առնելու։ Որպես խնդրի լուծում ցուցարարներն առաջարկում են յուրաքանչյուր համայնքում համայնքային միջոցներով սպանդանոց ստեղծել։