Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի սփին-օֆֆը՝ «Վիշապի տունը» սերիալը, կթողարկվի արդեն 2022 թվականին:
Հեռուստատեսային քննադատների ասոցիացաիայի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է HBO-ի տնօրեն Քեյսի Բլոյսը՝ հավելելով, որ Ջորջ Մարտինը և Ռայան Քոնդալն արդեն աշխատում են սցենարի վրա, հաղորդում է Deadline-ը:
Նշվում է, որ նոր սերիալի գործողությունները ծավալվելու են «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ, սյուժեի կենտրոնում Թարգարյենների ընտանիքն է:
10 էպիզոդից բաղկացած սերիալում պատմությունը ներկայացվում է Էյգոն Թարգարյենի կողմից Յոթ թագավորությունների նվաճումից մինչև Էյգոն III գահակալություն:
Սերիալի թողարկամ հստակ ամսաթիվը, սակայն, չի նշվում:
«Վիշապների տունը» պատվիրելուց առաջ HBO-ն աշխատում էր նոր փրիքվելի վրա՝ հայտնի ոչ պաշտոնական «Երկար գիշեր» անունով: Նախագիծը պետք է պատմեր «Գահերի խաղի» վաղ անցյալի մասին՝ բացահայտելով Վեսթերոսի և սպիտակ քայլորդների ծագման գաղտնիքները: Պիլոտային էպիզոդից հետո ալիքը որոշել էր չշարունակել աշխատանքը:
«Գահերի խաղը» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2011 ապրիլի 17-ին: Այն համարվում է ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաթանկ նախագծերից մեկը: Սերիալի 8-րդ սեզոնի բյուջեն անցել է $90 մլն-ը: Variety-ի տվյալներով՝ 2017-ին գլխավոր դերակատարներից մի քանիսը յուրաքանչյուր սերիայի համար ստացել են $500,000: