17 հունվարի 2020 - 18:13 AMT
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ ՍԴ փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը:

Նա ստացել է նիստին մասնակցած 8 դատավորի քվեն:

Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956-ի հունվարի 20-ին՝ Ադրբեջանում: 1978թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2014–ից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։