20 հունվարի 2020 - 11:15 AMT
Վիվա-ՄՏՍ-ը Viber-ի լավագույն վճարովի ստիկերներն առաջարկում է ֆիքսված գնով

Տարատեսակ ստիկերները շփումը դարձնում են ավելի հետաքրքիր, ինչի առթիվ Վիվա-ՄՏՍ-ն իր բաժանորդներին բացառապես իրենց հասանելի ևս մեկ լուծում է առաջարկում: Այս անգամ ընկերության բաժանորդները հնարավորություն ունեն օգտագործելու Viber-ի վճարովի ստիկերները՝ ֆիքսված 200 դրամ ամսավճարով՝ մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Դրա համար անհրաժեշտ է ունենալ ակտիվացված ինտերնետ ծառայություն և Viber հավելվածի ակտիվ հաշիվ:

Այնուհետև այցելել այս հղումովև հետևել հրահանգներին:

Թվային հարթակում աստիճանաբար ավելի է մեծանում ստիկերներով շփվելու միտումը, հատկապես եթե դրանք գրավիչ են: Վիվա-ՄՏՍ-ի նոր Viber Stickers ծառայությանը կարող են բաժանորդագրվել ընկերության կանխավճարային և հետվճարային բաժանորդները:

Դրա հիմնական առավելություններն են ֆիքսված վճարը, հավելյալ ծախսերի բացակայությունը, մշտապես թարմացվող ստիկերների փաթեթը, ինչպես նաև առանց գովազդի օգտվելու հնարավորությունը:

Բաժանորդագրությունն ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է.

• այցելել համապատասխան էջ, այնուհետև «Իմ հաշիվը» բաժնում սեղմել «Ապաբաժանորդագրվել» կոճակը կամ անցնել հղումով

• ուղարկել Stop բառը պարունակող SMS 1020 կարճ համարին:

Ծառայությունը հասանելի է ռոումինգում, որում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը և 1020 համարին ուղարկվող SMS-ը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի: Viber-ից օգտվելիս (տեղական և միջազգային ցանցում) սպառված ինտերնետի գինը հաշվարկվում է ըստ բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի համար նախատեսված սակագնով: