20 հունվարի 2020 - 11:51 AMT
«Կենտրոնի» լրագրողի գործունեությունը խոչընդոտողին մեղադրանք է առաջադրվել

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործի շրջանակում 53-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Pastinfo.am-ը:

Ինչպես ասել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնու՝մ վերջինիս հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2019-ին դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտել էին «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել էր քրգործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելում կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու հոդվածով։