Հանրապետության տարածքում՝ հունվարի 20-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Ամսի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը տեղումներ չեն սպասվում, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին՝ շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Ջերմաստիճանը հունվարի 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:
Շիրակում գիշերները կցրտի մինչև -23 աստիճան, Կոտայքում, Գեղարքունիքում, Արգածոտնի մարզում՝ -20:
Երևանում՝ հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Ամսի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն: Գիշերային ժամերին կգրանցվի մինչև -9 աստիճան: