26 նոյեմբերի 2008 - 17:12 AMT
Թուրքիան անգամ չի դիտարկում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման բացասական սցենարները
«Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումը դրական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի մերձեցումը կազդի թուրք-հայկական կապերի վրա: Այդ գործընթացները փոխկապակցված են»,- Թաջիկստան եւ Ղրղզստան մեկնելուց առաջ օդանավակայանում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում փոփոխությունների բացակայության դեպքում թուրք-հայկական երկխոսության հետագա ճակատագրի մասին հարցին` Ա.Բաբաջանը ասել է. «Հանդիպումներին մենք օրակարգի մեջ անգամ չենք ներմուծում նման բացասական սցենարներ»: Բաբաջանի խոսքերով, նրանք դրական են գնահատում մինչ օրս նախաձեռնված քայլերը եւ գործընթացը դիտարկում են դրական պրիզմայի միջոցով, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով թուրքական ANKA գործակալությանը: