26 նոյեմբերի 2008 - 17:25 AMT
Մ.Մայիլյան. Վերջին հռչակագրով հատկացված թայմ-աուտը պետք է օգտագործել մեզ համար վտանգավոր սցենարների կանխման համար
Նախքան մերձմոսկովյան Մայնդորֆի հանդիպումը գոյություն ունեին ենթադրություններ մոտալուտ եւ, հնարավոր է, մեր շահերին ոչ այնքան արձագանքող կարգավորման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է անկախ փորձագետ, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը: «Բայց դեկտեմբերի 2-ին ստորագրված Հռչակագիրը, իմ տեսակետից, մեզ որոշակի թայմ-աուտ տրամադրեց, որն անհրաժեշտ է արդյունավետ կերպով օգտագործել մեր պոտենցիալի մոբիլիզացման համար` հակամարտության մեզ համար վտանգավոր լուծումների արագացված ընդունումը եւ իրականացումը կանխելու նպատակով: Հենց այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսին է տարածքների պաշտպանությունն ու ազգային նույնության պահպանումը, պահանջվում է ազգության միասնությունը, ընդ որում նրա յուրաքանչյուր բաղկացուցիչը պետք է խաղա իր դերը»,- ընդգծել է Մայիլյանը:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հետագա քայլերը նշված են հենց իր` Հռչակագրի մեջ: «Դա նախագահների միջեւ հաղորդակցության շարունակումն է, արտգործնախարարների մակարդակով կարգավորման սկզբունքների համաձայնեցման եւ վստահության միջոցառումների իրականացման համար պայմանների ստեղծման աշխատանքների ակտիվացումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների հետ համագործակցության պայմաններում»,- նշել է փորձագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ