21 հունվարի 2020 - 10:31 AMT
Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է, Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան: Վարդենյաց լեռնանցքը բաց է անվաշղթաների կիրառմամբ կչորդիչով բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր մեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։