26 նոյեմբերի 2008 - 17:47 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կմեկնի Բելառուս
Նոյեմբերի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, արտգործնախարար Սերգեյ Մարտինովի եւ էկոնոմիկայի նախարար Նիկոլայ Զայչենկոյի հետ: Նախատեսված է նաեւ նախարար Նալբանդյանի հանդիպումը Բելառուսի հայ համայնքի հետ: