«Հայ դաշնամուրային երաժշտություն» համերգային նախագծի երրորդ համերգը կկայանա հունվարի 30-ին` Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Համերգի ընթացքում կնվագեն դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Ռուսաստան, Հայաստան), Փում Փըրոմըչարթը (Թայլանդ, Կանադա):
Կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Հարո Ստեփանյանի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի, Ջիվանիի ստեղծագործությունները:
Համերգը նախաձեռնել է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը: Այն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
«Հայ դաշնամուրային երաժշտություն» նախագիծը մեկնարկել է 2014-ին՝ Տիգրան Համասյանի, Վահագն Հայրապետյանի ու Արմեն Բաբախանյանի համատեղ համերգով։
Երկրորդ համերգը 2016-ին էր՝ Վահագն Հայրապետյանի, Արմեն Բաբախանյանի ու ջազմեն Վարդան Օվսեփյանի մասնակցությամբ: