21 հունվարի 2020 - 17:54 AMT
Մուլտհերոսները կխոսեն հայերեն՝ «Ռոստելեկոմի» սմարթ հեռուստատեսության եթերից

«Ռոստելեկոմը» հեռուստադիտողին է ներկայացնում նոր և շատ սպասված՝«Շանթ Kids» HD (թիվ 517) հեռուստաալիքը։

«Շանթ Kids»-ն առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքն է, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ հեռուստաալիք է, որը ներառվել է «Ռոստելեկոմի» փաթեթային բոլոր առաջարկներում։

«Շանթ Kids» HD հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

• հայկական սիրված մուլտֆիլմեր,

• մրցութային հեռուստաշոուներ,

• մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,

• հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր,

• «Սոյուզմուլտֆիլմի» ամբողջ տեսադարանը։

Այսպիսով՝ «Շանթ Kids» HD-ի շնորհիվ հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։

Ընկերության Սմարթ հեռուստատեսության եթերով մշտապես հեռարձակվում է բարձր վարկանիշ ունեցող բովանդակություն՝ պարբերաբար թարմացվելով ու համալրվելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով։

Սմարթ հեռուստատեսության բոլոր ալիքները նույնպես մինչև փետրվարի 15-ը հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։