22 հունվարի 2020 - 10:25 AMT
Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է

Հունվարի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ-ում դժվարանցանելի ճանապարհներ կան:

Վարդենյաց լեռնանցքն անվաշղթաների կիրառմամբ բաց է կցորդիչով բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր մեքենաների համար:

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։