22 հունվարի 2020 - 11:14 AMT
Սոցցանցում Հրայր Թովմասյանին սպառնացած ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, ասել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

Վազգեն Սիմոնյան անունով օգտատերերը սոցցանցում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի հայտնաբերման վայրի մոտ արտասվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «հաջորդը քեզ են խփելու»: Գրառումը նաև անպարկեշտ արտահայտություններ էր պարունակում։ Հետագայում պարզվեց, որ Սիմոնյանը ոստիկան է:

«Գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», - նշել է Ջանոյանը:

Ավելի վաղ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն էր նշանակվել։