22 հունվարի 2020 - 11:30 AMT
Քրեական ենթամշակույթ կրողներին առնչվող օրինագիծն ամբողջությամբ ընդունվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է քրեական ենթամշակույ կրողներին առնչվող օրինագիծը: Կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 15:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ ձեռնպահ է քվեարկելու:

Օրինագծերի փաթեթը ներկայացրել էր Կառավարությունը:

Նախագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար:

Հունվարի 21-ին ԱԺ-ում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի և ԲՀԿ խմբակցության անդամների միջև միջադեպ է եղել՝ պատգամավորները վիճաբանել էին, քաշքշել իրար: Միրզոյանը կարգապահական միջոցներ էր կիրառել ԲՀԿ-ական պատգամավորների հանդեպ: