22 հունվարի 2020 - 12:51 AMT
Երևանում կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի արտաքին շերտը կոտրված է, կա կրակված գնդակ:

Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դատավոր Գրիգորյանն ինքն է հաղորդում տվել, որ դատարանի երկրորդ հարկում գտնվող իր աշխատասենյակի ապակու կոտրված է, գնդակի առկայության մասին՝ ևս:

Իրավապահները կատարում են անհրաժեշտ փորձաքննությունները: