22 հունվարի 2020 - 13:44 AMT
ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը

Նախագահ Արմեն Սարգսյանը և աշխարհահռչակ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցության հնարավորությունը: Հանդիպումը կայացել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Նրանք, մասնավորապես, մտքեր են փոխանակել թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում գործակցության հնարավորությունների մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է նաև Siemens-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հետ՝ քննարկելով հնարավոր արդյունավետ գործակցությունն արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում: