22 հունվարի 2020 - 15:29 AMT
Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ

Հայաստանցի մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է 2019-ի աշխարհի լավագույն ծանրորդի տիտղոսին: Համապատասխան քվեարկությունն ընթանում է IWF-ի՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում:

Մարտիրոսյանը հանդես է գալիս 109 կգ քաշային կարգում. նա հավակնորդների 5-յակում է:

Աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանը հավակնում են նաև հյուսիսկորեացի մարզիկ Օմ Յուն Չխոլը (55 կգ), չինացիներ Շի Չժիյունը (73 կգ) և Լյույ Սյաոձյունը (81 կգ), և վրացի Լաշա Տալախվաձեն (+109 կգ):

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի 2019-ի չեմպիոն է, աշխարհի չեմպիոն է և համաշխարհային ռեկորդի (199 կգ) հեղինակ: