22 հունվարի 2020 - 17:29 AMT
Իրանը նոր դեսպան ունի ՀՀ-ում

Հայաստանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Աբաս Զոհուրին: Ինչպես Twitter-ի միկրոբլոգում տեղեկացնում է Երևանում Իրանի դեսպանությունը՝ նորանշանակ դեսպանը և նրա 12 այլ գործընկեր հունվարի 21-ին հանդիպել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։

Աբաս Զոհուրիից առաջ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին էր: