24 հունվարի 2020 - 10:33 AMT
ՀՔԾ-ն խուզարկում է Հրայր Թովմասյանի բնակարանը

Հատուկ քննչական ծառայությունը խուզարկում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասա ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Այլ մանրամասներ այս պահի դրությամբ նա չհայտնեց:

Հունվարի 24-ի առավոտյան Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Թովմասյանի բնակարանում խուզարկություն է ընթանում, որից հետո փաստաբանական թիմը հայտարարություն կանի:

2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):