24 հունվարի 2020 - 10:35 AMT
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

Հունվարի 24-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառը բեռնատարների համար դժվարանցանելի է, այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ճանապարհին ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլորի համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։