24 հունվարի 2020 - 10:41 AMT
ՊԲ 2 զինծառայող հրազենային վիրավորում է ստացել. Մեկի վիճակը ծանր է

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից, Զաքարեանի վիճակը ծանր է:

Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում: