24 հունվարի 2020 - 12:25 AMT
Աշխարհի ամենափոքր ոսկե մետաղադրամի վրա լեզու ցույց տվող Էյնշտեյնն է

Շվեյցարիայում թողարկել են աշխարհի ամենափոքր ոսկե մետաղադրամը, որի տրամագիծը 3 մմ-ից պակաս է: Դրա վրա պատկերված է լեզու ցույց տվող Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնը:

Շվեյցարիայի դրամահատարանից պարզաբանել է, որ մետաղադրամի տրամագիծը 2,96 մմ է, քաշը՝ 0,063 գր, արժեքը՝ շվեյցարական ֆրանկի մեկ քառորդը ($0,26 կամ գրեթե 16 ռուբլի), գրում է Ինտերֆաքսը:

Այդպիսի ընդամենը 999 մետղադրամ է թողարկվել. դրանք վաճառվելու են շվեյցարական 199 ֆրանկով՝ մոտ 185 եվրո: Մետաղադրամը վաճառվելու է հատուկ խոշորացման ապակիով, որը թույլ կտա զննել Էյնշտեյնի դեմքը: