24 հունվարի 2020 - 13:47 AMT
Վիրավոր զինվորներից մեկին վիրահատել են. Վիճակը կայուն ծանր է

Հունվարի 24-ին ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինվորներից մեկը՝ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը վիրահատվել է: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,-նշել է նա:

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում: