24 հունվարի 2020 - 15:16 AMT
Հունվարի 25-ի գիշերը Շիրակում -27 աստիճան ցուրտ կլինի, Երևանում՝ -13

Հանրապետության տարածքում՝ հունվարի 24-ի ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամսի 25-ի գիշերը կցրտի 8-10, 26-ի գիշերը՝ ևս 2-3 աստիճանով, 27-29-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Շիրակի մարզում հունվարի լույս 25 և 26 գիշերը կլինի -27..-29 աստիճան ցուրտ: Կոտյաքի և Գեղարքունիքի մարզերում գիշերային ժամերին -25...-27 կլինի:

Երևանում հունվարի 24-ի ցերեկը սպասվում է ձյուն, 25-29-ը՝ առանց տեղումների եղանակ: Հունվարի լույս 25-ի գիշերը սպասվում է -13, իսկ հունվարի 26-ի գիշերը՝ -15 աստիճան ցուրտ: