28 հունվարի 2020 - 12:32 AMT
Հայաստանում նշում են Բանակի օրը

Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը. 28 տարի առաջ հենց այս օրն է ստեղծվել հայկական բանակը:

Այդ օրը հանրությունը մեկ անգամ ևս հիշում և հարգում է այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի համար։

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ռազմական գործիչներն առավոտյան այցելել են Եռաբլուր պանթեոն։ Հայրենիքի համար զոհվածների հիշատակը հարգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Բարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլոք։

1991-ին ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվել է Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ից նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվել է Վազգեն Սարգսյանը: 1992-ի հունվարի 28-ին պատմական որոշում է կայացվել «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն` Հայոց ազգային բանակի ստեղծման: