28 հունվարի 2020 - 13:19 AMT
Փաշինյանը՝ ՍԴ շուրջ իրավիճակի մասին․ Շուտով կհանգուցալուծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կհանգուցալուծվի։

«Կհանգուցալուծվի շուտով», - ասել է Փաշինյանը «Եռաբլուրում», հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են միջազգային կառույցներում վարկաբեկել ՀՀ-ին՝ ասելով, թե ներկայիս իշխանությունը անձնական հաշվեհարդարի փորձ է անում ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի դեմ՝ հետապնդելով նրան:

Հունվարի 27-ին Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ պաշտպանական թիմը հայց է պատրաստում վարչապետի դեմ: