28 հունվարի 2020 - 15:47 AMT
Մալյանի բերման ենթարկվելու մասին լուրից հետո ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստաբանից ահազանգ է ստացվել, որ ձերբակալվել է Նարեկ Մալյանը, ինչից հետո օմբուդսմենի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն:

Պարզվել է, որ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: