28 նոյեմբերի 2008 - 13:54 AMT
ՀԱՊԿ պաշտպանության նախարարները հավաքվել են Երեւանում
Երեւանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Պաշտպանության նախարարները հավաքվել են քննարկելու համար ՀԱՊԿ հետագա զարգացումը, մասնավորապես, 2009 եւ հարջորդ տարիներին: «Հայաստանն արդեն ստորագրել է երկկողմ համագործակցության մասին համաձայնագրեր Բելառուսի ու ՌԴ-ի հետ»,-ասել է ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: Նրա խոսքերով,հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեծղման նախագիծը:

«Մենք լուրջ ուշադրություն են դարձրել մարտական պատրաստավածության մակարդակի բարձրացմանը: Այդ ուղղությամբ ստորագրված ծրագրերը 2010-2014թթ. համար թույլ կտան բարձրացնել այդ մակարդակը»,-ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Անատոլի Սերդյուկովը` հավելելով, որ «Ռուբեժ» հրամանատարաշտաբային զորավարժանքները կանցկացվեն երկու տարին մեկ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում:

Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան նշել է, որ ՌԴ դիրքորոշումը ԵՍԶՈՒՍՊ-ի հարցում եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում կիսում են ՀԱՊԿ բոլոր երկրները:

ՀԱՊԿ ՊՆ ղեկավարները հաստատեցին Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքի պլանը 2009թ. համար:

Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի, Տաջիկստանի ՊՆ ղեկավարները, Ուզբեկստանի պաշտպանության նախարարի տեղակալը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: