28 նոյեմբերի 2008 - 14:04 AMT
Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար
«Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ես անձամբ եմ շահագրգռված այս հարցում, եւ ես գոհունակությամբ տեղեկացա նոյեմբերի 2-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի աջակցությամբ կայացած նախագահ Սարգսյանի հետ ձեր հանդիպման արդյունքների մասին»,-ասվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած նամակում:

Ըստ ֆրանսիացի նախագահի, 2009թ. բացառիկ եւ նպատակահարմար կլինի հակամարտության կարգավորմանը հասնելու համար, անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից: «Ֆրանսիան պատրաստ է իր լուման ներդնել այդ դրական դինամիկայի մեջ, իսկ առավել լայն իմաստով` մտադիր է մասնակցել Կովկասը խաղաղության եւ առաջընթացի գոտու վերածելու ցանկացած նախաձեռնությանը»,-ընդգծել է Սարկոզին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: