28 նոյեմբերի 2008 - 15:12 AMT
Մոսկվայի կառավարությունն ու Ռուսաստանի հայերի միությունը միասին կաշխատեն ՌԴ մայրաքաղաքի անդորրն ապահովելու ուղղությամբ
Նոյեմբերի 26-ին Մոսկվայի կառավարությունում տեղի է ունեցել Ազգամիջյան խորհրդատվական խորհրդի նախագահության նիստը, որտեղ Ռուսաստանի հայերի միության կողմից մասնակցել են փոխնախագահներ Գեղամ Խալաթյանն ու Լեւոն Մուքանյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՌՀՄ-ում: Մոսկվայի կառավարությանը կից Ազգամիջյան խորհրդատվական խորհուրդը (ՄԽԽ) ստեղծվել է ազգամիջյան հաշտության եւ համաձայնության, քաղաքացիական հավասարության եւ հանդուրժողականության մթնոլորտի ապահովման համար: ՄԽԽ աշխատանքին մասնակցում են Մոսկվայի գործադիր իշխանության, հասարակական կազմակերպությունների եւ ազգային համայնքների ներկայացուցիչները:
Խորհրդի արդյունավետության ավելացման համար որոշվել է ակտիվացնել փոխգործակցությունը գործադիր իշխանության տարածքային մարմինների հետ միգրանտների ադապտացման եւ ինտեգրման համար բարենպաստ պայմանների ձեւավորման գործում` համագործակցելով ազգային հասարակական միավորումների եւ ԶԼՄ-ների հետ:
Խորհրդի անդամները համաձայնվել են, որ անհրաժեշտ է հասնել դրված նպատակներին առանց խոշոր ազգային կազմակերպությունների մասնակցության, ուստի խորհուրդ են տվել ՄԽԽ նախագահին ընդգրկել Խորհրդի կազմում Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքը, Կովկասի ժողովրդների ռուսաստանյան կոգրեսի Մոսկվայի բաժանմունքը եւ այլ նմանատիպ կազմակերպություններ: