Samsung-ի նոր ծալովի սմարթֆոնի՝ Samsung Galaxy Z Flip-ի դիզայնը և տեխնիկական բնութագրերը բացահայտվել են շնորհանդեսից առաջ:
Պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է փետրվարի 11-ին:
Մոդելի էկրանը կատարված է Super AMOLED տեխնոլոգիայով, տրամագիծը կկազմի 6,7 դյույմ՝ 2636 х 1080 պիքսել թողունակությամբ: Ավելի վաղ արդեն հայտարարվել էր, որ էկրանը պատված է նոր տիպի ապակիով, գրում է Astera.ru-ն:
Մոդելն աշխատելու է Snapdragon 855 պրոցեսորով, ունենալու է 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, UFS 3.0. ստանդարտի:
Ծալովի հեռախոսի ինքնաբավ աշխատանքը կապահովի 3300 մԱժ մարտկոցը՝ 15 վատանոց լիցքավորմամբ: Samsung Galaxy Z Flip-ը 2 տեսախցիկ կունենա, յուրաքանչյուրը՝ 12 Մպ մոդուլով: Հեռախոսի գաբարիտները կլինեն 167,9 х 73,6 х 6,9-7,2 մմ և 87,4 х 73,6 х 15,4-17,3 մմ, բաց և ծալված վիճակում համապատասխանաբար, քաշը՝ 183 գրամ:
Նախնական արժեքը կկազմի 1,400 եվրո:
Այս մոդելը շուկայում կմրցակցի Motorola RAZR 2019-ի հետ: